Երաժիշտ եւ պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւը հայտնի դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովից պահանջել է ներողություն խնդրել. վերջինս հայտարարել էր, որ Ֆադեեւը 100 կիլոգրամով նիհարել է ոչ թե ինքնուրույն, այլ բժիշկների եւ վիրահատական միջամտության օգնությամբ։ Ֆադեեւն Instagram-յան էջում հոլովակ է հրապարակել, որում սպառնացել է Կովալկովի դեմ դատական հայց ներկայացնել, եթե նա ներողություն չխնդրի զրպարտության համար։
Ֆադեեը վերլուծել է Կովալկովի խոսքերը, որում դիետոլոգը նշել է, որ լրագրողներն իրեն ադադար խնդրում են մեկնաբանել պրոդյուսերի նիհարելը։ Բժիշկն անհեթեթություն է անվել Ֆադեւի խոսքերն այն մասին, որ նիհարելու համար առանձնակի ոչինչ չի արել, միայն 700 գրամ տաք ջուր է խմել առավոտյան։ Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում ինքնուրույն հարյուր կլիոգրամ նկարել առանց օրգանիզմին վնասելու հնարավոր չէ։
Բժիշկը կարծում է, որ Ֆադեեւը վիրահատության է դիմել՝ նիհարելուց հետո ձեռքերի հատվածում ավելորդ մաշկից ազատվելու համար։ Երաժիշտը հերքել է այդ տեղեկությունն ու հայտարարել, որ ոչ մի վիրահատություն չի արել եւ 1,4 տարվա ընթացքում նիհարել է 112 կիլոգրամով՝ «ըստ իր զգացողություն ու ինտուիցիայի, ինչպես նաեւ բժշկության մասին կուտակած գիտելիքների հիման վրա»։
Ի պատասխան դիետոլոգի խոսքերի այն մասին, որ պրոդյուսերի ոտքերում գրեթե մկանային զանգված չի մնացել, Ֆադեեւը լարել է մկանն ու այն նկարահանել։
Երաժիշտը Կովալկովին նաեւ մեղադրել է բժշկական էթիկան խախտելու համար՝ հայտարարելով, որ վերջինս կոռեկտ պահվածք չի դրսեւորում էստրադայի մյուս աստղերի առնչությամբ