Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը դատարան հայց է ներկայացրել՝ դստեր նախկին ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին խանգարելու համար վաճառել նրա բնակարանի մի մասը, որը ժառանգաբար բաժին է հասել Ֆրիսկեի ու Շեպելեւի որդուն՝ Պլատոնին։
Այս մասին հայտնում է Նորությունների դաշնային գործակալությունը՝ վկայակոչելով Ժաննա Ֆրիսկեի մոր՝ Օլգայի խոսքերը։ Նա կարծում է, որ Շեպելեւն այն վաճառելու իրավունք չունի։ «Դա Պլատոնի ժառանգությունն է։ Մենք այս բնակարանը պահում ենք Պլատոնի համար։ Սա նրա մայրիկի բնակարանն է, իսկ մայրկն այն թողել է Պլատոնին, բայց ոչ պարոն Շեպելեւին»,- ասել է նա։
Հիմա բնակարանում պահվում են Ֆրիսկեի իրերն ու բեմական կոստյումները։ Ենթադրվում է, որ այս բնակարանի մեկ երրորդի արժեքը կազմում է 15 մլն ռուբլի։