Քննդատաները, որոնք Netflix սթրիմինգային ծառայությունում դիտել են «Մալքոմ եւ Մարի»սեւ-սպիտակ ֆիլմը, կարծում են, որ Զենդայան արժանի է «Օսկարի» լավագույն դերասանուհի անվանակարգում։

Փակ ցուցադրությունից հետո փորձագետներն արդեն իսկ ներկայացրել են առաջին տպավորությունները։

«Զենդայան կարող է գողանալ «Օսկար»-ը «լավագույն դերասանուհի» անվանակարգում եւս մեկ անհավանական թեկնածուից՝ Վիոլա Դեւիսից, որը խաղացել է «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմում։ Հիմա նրանք մրցակցում են գխավոր մրցանակի համար»,- գրել է Աննա Թոմփսոնը Indiewire-ից։

«Ջոն Դեւիդ Վաշինգտոնը եւ Զենյդայան հիանալի են «Մալքոմ եւ Մարի» ֆիլմում։ Ե՛վ մեկը, ե՛ւ մյուսը, իսկապես, նվիրվել են դերին, երկուսն էլ այժմ հավակնում են ոսկե արձանիկի»,- վստահ է Քլեյթոն Դեւիսը Variety-ից։ Նա նաեւ գովաբանել է օպերատորական աշխատանքը։

«Զենդայան եւ Ջոն Դեւիդ Վաշինգտոնը հիանալի են խաղացել «Մալքոն եւ Մարի» ռոմանտիկ դրամայում։ Ժապավենը սրտագին ու դուրեկան է, իսկ սաունդթրեքը վեր է ցանկացած գովասանքից»,- կարծում է Fandango-ի կինոքննադատ Էրիկ Դեւիսը։

«Էյֆորիայի» շոուրաններ Սեմ Լեւինսոնի նախագծի համաշխարհային պրեմիերան ծրագրված է 2021թ.-ի փետրվարի 5-ին։