Ռեժիսոր Դոնատաս Գրուդովիչը Facebook-յան իր էջում հայտնել է թատրոնի եւ կինոյի դերասան Մաքսիմ Բրամատկինի մահվան մասին:

Դերասանը մահացել է կյանքի 41-րդ տարում, նրա մահվան պատճառը չի նշվում:

Գործընկերոջ խոսքով՝ մեկ շաբաթ առաջ ինքը կանխազգացել է ողբերգական իրադարձության մասին, սակայն այդպես էլ չի այցելել Բրամատկինին։ Գրուդովիչը հավելել է, որ իր ընկերոջ վերջին նամակը Ամանորի շնորհավորանքն էր: