Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել՝ խաղաղություն մաղթելով մեր կյանքում և հոգում։
«Տխուր է, չգիտեմ, չեմ շնորհավորում:
Ինձ թվում է՝ չեք էլ սպասում շնորհավորանքիս:
Ու թող որ մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին:
Թող լինենք ազնիվ, պարզ, մաքուր և ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»:
Ուզում եմ՝ գնահատենք մեկս մյուսին:
Չցավեցնենք: Չնեղացնենք: Չմեղադրենք : Սիրենք ու շատ:
Խաղաղություն մեր կյանքում և հոգում: Լավ եղեք»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին։