Բրազիլիայում ապրող ընտանիքը ճանաչել է 10 տարի առաջ անհետ կորած իրենց հարազատին, այն բանից հետո, երբ վերջինիս կերպարափոխման լուսանկարները լայն տարածում են գտել համացանցում:
Times Now News-ի հաղորդմամբ` Ժոաու Կոելո Գիմերեսը կորել է 2010 թվականին և 10 տարի վարել մուրացիկի կյանք` թափառելով փողոցներում, հավաքելով աղբ` գոյատևելու համար:
Սակայն, մի օր գործարար, վարսավիրանոցի և հագուստի խանութի սեփականատեր Ալեխանդրո Լոբոն սնունդ է առաջարկել Գիմերեսին: Վերջինս հրաժարվել է, բայց խնդրել է սափրել իր մորուքը և կտրել մազերը:
«Այդ ժամանակ մենք որոշեցինք օգնել մուրացկանին և նրա համար գեղեցկության օր կազմակերպեցինք»,- նշել է Լոբոն:
Սափրելուց և մազերը կտրելուց հետո Լոբոն հագուստ է նվիրել Գիմերեսին և լուսանկարել նրան կերպարանափոխված վիճակում:
Լուսանկարները զետեղվել են համացանցում և լայն տարածում գտել: Դրանք տեսել են նաև Գիմերեսի հարազատները, ովքեր ճանաչել են իրենց կորած բարեկամին:
Պարբերականի հաղորդմամբ` հարազատները կապ են հաստատել Լոբոյի հետ և, ի վերջո, դեկտեմբերի 17-ին, հանդիպել Գիմերեսի հետ: