Դերասանուհի Իրինա Մուրավյովան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Փոքր թատրոնի տնօրեն Թամարա Միխայլովայի խոսքերը։ Նա նշել է, որ արտիստը բուժում է ստանում տանը։

Նրա մասնակցությամբ «Միշտ զանգեք Դոլիին» ներկայացումը, որը ծրագրված էր դեկտեմբերի 29-ին, փոխարինվել է «Բալենու այգին» բեմադրությամբ։

Իրինա Մուրավյովան Փոքր թատրոնի առաջատար դերասանուհի է, 1977-1991թթ. աշխատել է Մոսսովետի անվան թատրոնում։ Նրա մասնակցությամբ ֆիլմերից են «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Ամենահմայիչն ու գրավիչը», «Արտիստուհին Գրիբովից»։