Կյանքից հեռացել է (հանկարծամահ է եղել) Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Ղազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք թատրոնի ֆեյսբուքյան էջից։ Հրապարակված գրառման մեջ ասվում է․

«Մի պայծառ ու լուսավոր անհատականություն էլ լքեց մեր շարքերը, գնաց խառնվելու միշտ հիշվող այն լավագույն փաղանգին, որը ոչ միայն իր գործընկերների, այլեւ հազարավոր երկրպագու հանդիսատեսի հիշողության մեջ մնալու է իր մշտաժպիտ ու ջերմ հայացքով, մարդուն ու արվեստի նվիրյալին բնորոշ անխառն բարությամբ ու անթաքույց համեստությամբ:

Հանգչիր խաղաղությամբ․․․»։