Թուրք հայտնի գրող Էլիֆ Շաֆաքը, վկայակոչելով պատերազմը, որը Արցախի դեմ սանձազերծել է Ադրբեջանը, Twitter-ում խաղաղության կոչով գրառում էր արել եւ հրապարակել բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանի ելույթը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում։
Շաֆաքի հրապարակումը բացասական արձագանք էր ստացել թուրք-արդբեջանական օգտատերերի շրջանում, որոնք անպարկեշտ արտահայտություններ էին արել ու սպառնալիք պարունակող մեկնաբանություններ գրել։ Որոշները նույնիսկ պահանջում էին դադարեցնել նրա գրքերի վաճառքն Ադրբեջանում։
Ermenihaber.am-ը գրում է, որ բոյկոտից անմիջապես հետո Ադրբեջանի բազմաթիվ գրախանութներում դադարեցվել է Շաֆաքի գրքերի վաճառքը։