Ռուսաստանաբնակ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն իր Instagram-ի Storis բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, վերահրապարակել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի լուսանկարները հրետակոծությունից առաջ եւ հետո եւ գրել.
«Նրանք քանդում են մեր եկեղեցիները, սակայն չեն կարող քանդել մեր հավատն առ Աստված եւ առ այն, որ բոլորն ամեն ինչի համար հատուցելու են։ Կանգնեցրեք պատերազմը»:
Գոհարը վերահրապարակել է նաեւ մեկ այլ լուսանկար, որում գրված է. «Եթե ինչ-որ մեկը քանդի Տիրոջ տաճարը, նրան Տերը կոչնչացնի, քանզի Տիրոջ տաճարը սուրբ է»: