Մոսկվայի բնակչուհին դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ անհայտ անձինք իր մասնակցությամբ պոռնոֆիլմ են ուղարկել իր ամուսնուն:
Ինչպես հայտնում է «МК»-ն, 33-ամյա կինը դիմել է իրավապահ մարմիններին' հայտարարելով, որ ուղիղ 13 տարի առաջ նկարահանվել է պոռնոֆիլմերում: Նա նշել է, որ ֆիլմերի ռեժիսորը վտահեցրել էր իրեն, որ այդ ֆիլմերը կցուցադրվեն միայն Չինաստանում, իսկ իր տվյալները չեն հայտնվի համացանցում: Սակայն, ինչ-որ օգտատեր սոցկայքերից մեկով իր ամուսնուն է ուղարկել այդ հոլովակը: Նա նշել է, որ այդ օգտատերը կարճ ժամանակ ջնջել է իր հաշիվը:
Այժմ իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: