Լաս Վեգասի Աստղերի ճեմուղում բացվել է երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը։ Իրադարձությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին։
Instagram-յան էջում այս մասին հայտնել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Լիլուն։ Լիլուն լուսանկար է հրապարակել Արման Հովհաննիսյանի հետ ու գրել. «Սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի անվանական աստղը, եւ սեպտեմբերի 21 -ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր: Արման Հովհաննիսյան ջան, շնորհավոր»։