«Comedy Club»-ի անդամ Զուրաբ Մատուն հայտնել է, որ կոլեկտիվի ներսում չի փոխվել վերաբերմունքը Գարիկ Խարլամովի եւ նրա նախկին կնոջ՝ Քսրիտինա Ասմուսի հանդեպ «Տեքստ» ֆիլմի թողարկման պատճառով, որում դերասանուհին նկարահանվել է էրոտիկ տեսարաններում։ Այդ մասին նա ասել է YouTube-յան «50 հարց» շոուի ընթացքում։
Հաղորդավար Կարեն Ադամյանը կատակերգուներին հարցրել է, թե արդյոք ֆիլմն իրենց ու Գարիկի շփման ընթացքում արգելված թեմա չի դարձել։ «Անկողնային տեսարանները յուրաքանչյուր մարդու գործն են։ Ես Քրիստինային եւս լավ եմ վերաբերվում։ Նա մեր ընկերուհին է»,- նշել է Մատուան։
«Comedy Club»-ի անդամ Անդրեյ Ավերինը պարզաբանել է, որ Ասումուսն իր համար հարազատ մարդ է, քանի որ իր երեխայի կնքամայրն է։ «Իսկ դատելու ի՞նչ կա։ Լավ ֆիլմ է, ասում են»,- հավելել է Մատուան եւ նկատել, որ ժապավենը շփման համար արգելված թեմա չէ։
Կատակերգուները նաեւ համաձայնել են, որ Խարլամովի համար հեշտ է ծիծաղեցնել մարդկանց շնորհիվ հումորի ու դիմագծերի։ «Խարլաշկան մեր եղբայրն է, Քրիստինկան՝ մեր քույրը։ Նա, ով նկարահանվել է «Տեքստ» ֆիլմը, մեր քավորն է։ Ամեն ինչ շքեղ է»,- կատակել է Մատուան։