Հնդկական NUDES բյուրոյի ճարտարապետները նոր աշտարակ են  նախագծել , որն ունենալու է գլանաձև տեսք  ճակատային հատվածը ծածկված է լինելու արևային վահանակներով, որոնք նման են լինելու տերևների։ Այս մասին հայտնում է Designboom-ը:

Գլանաձև աշտարակը  հետագայում կանվանվի «արևի ծառ»։ Աշտարակի ներսում ճարտարապետները, որոշել են դեպի պատշգամբներ տանող հատվածը լայն միջանքներով նախագծել։ Իսկ հարկերում տեղադրել ապակե ծածկույթներ, որտեղից կբացվի  համայնապատկերային տեսարան: Աշտարակի հիմնական նյութերը կլինեն փայտը և պողպատը: Հնդիկ ճարտարապետների նպատակն է ստեղծել պասիվ սպառման շենք և կատարել ևս մեկ քայլ կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Հետևաբար, էներգիայի հիմնական աղբյուրը արևային վահանակներով «տերևներն» են: Առայժմ հայտնի չէ, NUDES նախագիծը կյանքի կկոչվի թե ոչ , պարզ չէ նաև թե, որտեղ  են ճարտարապետները նախատեսում կառուցել աշտարակը:

Ավելի վաղ՝  օգոստոսին ԱՄՆ-ում էր նման տարբերվող  նախագծով՝  երկնաքեր կառուցվել «պտտվող» ճակատով: Արտասովոր դիզայնը նախատեսված է էներգախնայողության համար: Ամբողջ շենքը գրեթե 50 տոկոսով թափանցիկ է  և հագեցած է անձրևաջրերի հավաքման համակարգով: Դրա համար այն ստացել է LEED Gold կայունության սերտիֆիկացում:

shantnews.am