«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերն, ով 2013-ին գլխուղեղի վնասվածք էր ստացել դահուկասահքի ժամանակ, կմնա այն նույն վիճակում, որում գտնվում է այսօր: Նրա վիճակը բարելավելն անհնար է, հայտնել է նյարդավիրաբույժ Էրիխ Ռիդերերը «Միխայիլ Շումախեր. ճշմարտության որոնումներ» գրքում:
Նա Շումախերի ներկայիս վիճակն անվանել է, այսպես կոչված, վեգետատիվ: Հնարավոր է, որ դրա մեղավորները բժիշկներն են, ովքեր երկար տատանվում էին նրան վիրահատելու հարցում:
«Հնարավոր է, որ նա կկարողանա նստել և ինքնուրույն մի քանի այլ անել, բայց՝ ոչ ավելին: Սա առավելագույնն է նրա պարագայում»,- ասել է բժիշկը: