Ռուս արտիստներ Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Դենիս Մայդանովը, Ալեքսանդր Բույնովը, Դիանա Գուրցկայան եւ Անիտա Ցոյը նոր տեսահոլովակում աջակցել են Բելոռուսի գործող իշխանությանը։ Կոմպոզիցիան ստացել է «Любимую не отдают» անվանումը։
Կոմպոզիցիայում հիշատակվում են Բեկոռուսի քաղաքացիները, որոնք «միասին ապրում են իրենց հողի վրա խաղաղության, սիրո եւ համերաշխության պայմաններում»։ Կրկներգում, ինչպես նաեւ երգի անվան մեջ օգտագործվում է Լուշակենկոյի արտահայտությունը, որը վերջինս արել էր օգոստոսի սկզբին ժողովրդին ու խորհրդարանին ուղղված ուղերձում՝ «Любимую не отдают»։
Կոմպոզիցիայում Լուկաշենկոյին չեն հիշատակում։ Տեսահոլովակը մեկնաբանելու հնարավորությունն անջատված է, հնարավոր չէ նաեւ լայք կամ դիսլայք օգտագործել։