Երգիչ Բորիս Մոիսեեւի առողջական վիճակը վատացել է, արտիստը գամված է անկողնուն, հայտնել է փաստաբան եւ հասարակական գործիչ Թամարա Պուխովան։ Նրա խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։
«Որքանով ինձ հայտնի է, Բորիսն այժմ ծանրագույն վիճակում է։ Մոիսեեւը գամված է անկողնուն, պառկած է»,- հայտարարել է փաստաբանը։ Պուխովայի խոսքով՝ երգչի մտերիմ ընկերը հայտնել է, որ Մոիսեեւի առողջական վիճակը լավատեսություն չի ներշնչում։ Նշվում է, որ Մոիսեեւը չի կարողանում վերականգնվել կաթվածից հետո։
Փաստաբանը հայտարարել է, որ արտիստը նաեւ ֆինանսական դժվարություններ ունի, քանի որ հավաքված միջոցներն ուղղվում են բուժմանը։ Պուխովան հավելել է, որ «աստղային» ընկերներն արտիստին չեն օգնում։
360TV-ին նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատող պաշտոնական մեկնաբանություն չի եղել ոչ արտիստի, որ նրա ներկայացուցիչների կողմից։