Կյանքի 94֊րդ տարում մահացել է «Microsoft»֊ի հիմնադիր Բիլ Գեյթսի հայրը։ Այս մասին  Ինստագրամի իր էջում հայտարարել է ինքը՝ Բիլլ Գեյթսը։ «Հորս մահը սարսափելի կորուստ է մեր ընտանիքի և այն մարդկանց համար, ում կյանքի հետ նա առնչություն ուներ։ Նա այնպիսի կերպար էր, ինչպիսին ես միայն ձգտում եմ դառնալ», - գրել է Գեյթսը: «Microsoft»- ի հիմնադիրը չի նշել մահվան պատճառը: Ըստ The New York Times- ի՝ ավագ Գեյթսի մահվան պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն էր: