Louis Vuitton ապրանքանիշը 960 դոլար արժողությամբ պաշտպանիչ դիմակ է թողարկել, հայտնում է Daily Mail-ը։ Այն քննադատել են անօգուտ եւ թանկարժեք լինելու պատճառով։
Խոսքը LV Shield պաշտպանիչ դիմակի մասին է, որը պատրաստված է հովարի ձեւով։ Արեւի ուղիղ ճառագայթների ներքո պաշտպանիչ էկրանի թափանցիկ գույնը վերածվում է մուգի։ Ցանկության դեպքում աքսեսուարը կարելի է կրել որպես գլխարկ։ Այն վաճառքի կհանվի հոկտեմբերի 30-ին ամբողջ աշխարհում Louis Vuitton-ի մի շարք բուտիկներում, իսկ դրա արժեքը կազմում է 960 դոլար։
Օգտատերերին զայրացրել է նշված դիմակի թանկությունն ու անօգուտ լինել, եւ նրանք սոցիալական ցանցերում քննադատել են նորաձեւության տանը։ «Ես չգիտեմ, թե որքան հարուստ կամ հիմար է հարկավոր լինել՝ LV-ին հարյուրավոր դոլարներ տալու համար։ Անհրաժեշտության դեպքում ես կսպասեմ, մինչեւ 5 դոլար արժողությամբ կեղծ տարբերակը թողարկվի»,- գրել են նրանք։
Պարբերականը նշում է, որ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոններում խորհուրդ չեն տալիս սովորական բժշկական դիմակները փոխարինել պաշտպանիչ այնպիսի էկրաններով, որոնք թողարկում է Louis Vuitton-ը։ Բժիշկների կարծիքով՝ դրանք չեն կարող կանխարգելել վարակի տարածումը։