Ֆրանսիայի դ’Օրսե թանգարանին մեղադրել են «երկակի ստանդարտների» մեջ: Անվտանգությունը թույլ չի տվել պատկերասրահ մտնել խոր լանջաբացվածքով զգեստով աղջկան: Այս մասին հաղորդում է CNN-ը: Հաճախորդուհուն հայտնել են, որ նա խախտում է կանոնները, ըստ որոնց՝ արգելվում է այցելել թանգարան այնպիսի հագուստով, որը կարող է շփոթեցնել շրջապատողներին:

 

Ծառայողների հետ երկար վեճից հետո աղջիկը ստիպված էր ուսերին գցել ընկերուհու բաճկոնը: Իր զայրույթը հաճախորդուհին արտահայտել է Թվիթերի էջում: Նա ընդգծել է, որ թանգարանում շատ քանդակներ և կտավներ մերկ պատկերով են, բայց, չգիտես ինչու, բոլորին շփոթեցրել է իր կուրծքը:

Թանգարանի ներկայացուցիչները ստիպված էին սոցցանցերում հրապարակային ներողություն խնդրել աղջկանից: