Ապրիլի 5-ի վաղ առավոտյան ռեփեր Էմինեմը, արթնանալով, իր տան մեջ հայտնաբերել է դեպի լուսամուտը նայող մի տղամարդու։ Ռեփերը սկզբում կարծել է, որ նա իր եղբորորդին է, բայց պարզվել է, որ անծանոթը Մեթյու Դեյվիդ Հյուզ անունով մի երիտասարդ է, ով հայտարարել է, որ եկել է սպանելու Էմինեմին։ Վերջինս կարողացել է պահպանել ինքնատիրապետումը և կանչել թիկնապահներին, այնուհետև ոստիկանություն է դիմել։ Մեթյու Դեյվիդ Հյուզը ապրիլի 5-ից պահվում է Մաքոմբ շրջանի բանտում: Դեպքից հետո Հյուզը անազատության մեջ է։ Նա մեղադրվում է «առաջին կարգի» տներ ներխուժելու և գույքի չարամտորեն ոչնչացման մեջ: Հայտնվում է, որ որ դեպքը թեև տեղի է ունեցել ապրիլի 5-ին, բայց առաջին դատավարությունը տեղի է ունեցել միայն չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 9֊ին։ Էմինեմը դատարանում չէր, բայց նա մասնակցում էր դատավարությանը տեսակապի միջոցով: Դեպքի քննությունը շարունակվում է։