Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Կադրերն արվել են Շաքիի ջրվեժում։ Երիտասարդ դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։
«Կարծում եմ՝ շատերն իմ սթորիից արդեն տեղյակ են այս հրաշք վայրի մասին։ Շաքիի ջրվեժը՝ Սիսիանում։ Ջուրը սառն է, հոսքը՝ ուժեղ, տեսարանը՝ հրաշալի։ Մնաց՝ հասկանանք՝ ես ինչպես եմ նայվում ջրվեժի մեջ/ջրվեժի հետ»,- գրել է դերասանուհին։