Կոլումբիացի երգչուհի, պրոդյուսեր, մոդել Շակիրան ընտանիքի հետ միասին հանգստանում է Մալդիվներում: Աստղն Ինստագրամի իր միկրոբլոգում կիսվել է նոր լուսանկարներով, որոնցում հանդես է եկել գրավիչ կերպարում:

Կադրերում 43-ամյա երգչուհին պատկերված է ծովի ֆոնին և կրում է սեփական  դիզայնով կարված մանուշակագույն բիկինի:

«Այս մոդելն իմ մտահաղացումն է, իսկ ընկերուհիս` Բեգոն, կարել է այն հատուկ ինձ համար: Ինձ ամռանը միշտ պետք է ինչ-որ կրեատիվ մի բան»,- հրապարակմանը կից գրել է Շակիրան:

Նշենք, որ ֆոտոշարքն ունի 4,6 միլիոն հավանում և  34,3 հազար մեկնաբանություններ