ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված նոր լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը կրում է վարդագույն երանգի ամառային զգեստ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, նուրբ ու նվազագույն շպարով է։ Արփինե Հովհաննիսյանի կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Գեղեցկության եւ նրբաճաշակության հիանալի համադրություն», «Շքեղ», «Գեղեցիկ», «Եթերային գեղեցկություն», «Նրբություն»։