Ծանր հիվանդությունից հետո 64 տարեկան հասակում մահացել է ռուս դերասան Սերգեյ Կոլտակովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ռեժիսոր Գրիգորի Կոնստանինոպոլսկիի խոսքերը։
«Այս մասին իմացել եմ այսօր։ Միշտ շատ ծանր է, մարդն ապրում էր, եւ նա այլեւս չկա։ Սերգեյ Միխայլովիչը նկարահանվել է իմ երկու ֆիլմում՝ «Հարբած ընկերություն», եւ մենք նոր էինք ավարտել միասին աշխատանքը։ Օգոստոսի 18-ին նա նկարահանվել է ինձ մոտ. «Մեռած հոգիների» վերջին նկարահանման օրն էր։ Մեծն արտիստ, հիանալի պոետ։ Նա արդեն իսկ նկարահանումների ժամանակ ծանր հիվանդ էր, եւ բոլորս գիտեինք այդ մասին։ Բայց շատ լավ էի դիմադրում, ուրախ էր»,- հայտնել է Կոնստանտինոպոլսկին։
Սերգեյ Կոլտակովը կինոյում առաջին անգամ հանդես է եկել 1981թ.-ին Գլեբ Պանֆիլովի «Վալենտինա» ֆիլմում։ Խաղացել է նաեւ Իննա Թումանյանի «Հանցակիցներ», Վլադիմիր Խոտինենկոյի «Հայելի հերոսի համար», Գեորգի Յունգվալդ-Խիլկեւիչի «Օդեսայում ապրելու արվեստը», Վադիմ Աբդրաշիտովի «Արմավիր» ֆիլմերում։