Pastinfo.am-ը գրում է․

Ավստրալացի սեքս-մանկավարժ եւ կենսակերպի մարզիչ Լենի Պավլովիչը (Lahnee Pavlovich) պատմել է՝ ծառայություններից ամենապահանջվածի մասին, որոնք նա մատուցում է իրեն դիմող տղամարդկանց: Այս մասին գրում է The Mirror-ը։

Ինչպես պատմել է 33-ամյա կինը, տղամարդիկ ամենից հաճախ նրանից խորհուրդներ են խնդրում ինտիմ կյանքի բարելավման համար: Իր առաջարկությունները Լենին տալիս է նրանց՝ հիմնվելով իրենց սեռական օրգանների լուսանկարների վրա: 50 դոլարով սեքս մանկավարժը կարող է մի ամբողջ հաշվետվություն կազմել տղամարդու համար՝ գնահատելով նրանց առնանդամի ձեւն ու չափը: Այնտեղ մանրամասն պատմվում է, թե որ սեռական դիրքերն են լավագույնս պիտանի նրանց համար, թե ինչպես պետք է հաճույք պատճառել իրենց զուգընկերներին, կամ կանխել վաղաժամ ավարտը, ինչպես նաեւ խորհուրդներ հիգիենայի վերաբերյալ: Բացի այդ, Լենին պնդում է, որ իր ծառայությունը թույլ է տալիս տղամարդկանց հասկանալ սեփական անատոմիան։

Լենի Պավլովիչը ծառայություններ է մատուցում ինչպես տղամարդկանց եւ կանանց առանձին-առանձին, այնպես էլ զույգերով: Նրա խոսքով՝ կանանց առավել հաճախ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպես վերականգնել սեռական ցանկությունը ծննդաբերությունից հետո։ Հաճախորդներն ունենում են նաեւ սեռական խաղալիքների, ֆետիշների կամ հոգեկան խնդիրների հետ կապված անսովոր հարցումներ: Նաեւ Լենին ուսուցանում է նրանց ինքնաբավարարման մեթոդիկաներին, անցկացնում սեմինարներ և անհատական խորհրդատվություն skype.-ով: Այժմ կինը սեքսոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստանում։

Ավելի վաղ ամերիկացի հոգեբան Դեւիդ Լադենը Psychology Today պորտալում հրապարակել էր հետազոտության արդյունքները, որն ուսումնասիրել է պոռնո դիտելու ազդեցությունը սիրային հարաբերությունների վրա: Դրանց համաձայն՝ մեծահասակների մոտ տեսահոլովակների դիտումը ոչ մի կապ չունի հարաբերություններում բավարարվածության հետ։ Բացի այդ, հետազոտողները պարզել են, որ կանայք ավելի քիչ են դիտում պոռնո, քան տղամարդիկ, ինչպես նաեւ ավելի հաճախ են սեքսով զբաղվում այն օրերին, երբ հետաքրքրվում էին մեծահասակների համար հոլովակներով:

 

Նյութը՝ Pastinfo.am