«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել։ Նա հայտարարել է, որ մնում է ակումբում։
«Ես դժգոհ էի, ուզում էի հեռանալ։ Ինձ թույլ չտվեցին դա անել, այդ իսկ պատճառով էլ ես մնում եմ ակումբում, որպեսզի դատական քաշքշուկների մեջ չընկնեմ»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, համաձայն որի՝ Լիոնել Մեսսին որոշել էր չլքել կատալոնական ակումբը հոր՝ Խորխեի և ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հանդիպումից հետո։ «Բարսելոնան» հասկացրել էր, որ թույլ չի տա Լեոյին անվճար լքել ակումբը։ Մեսսին չէր ցանկացել դատավարության մեջ մտնել ակումբի հետ, որում խաղացել է 20 տարի։ Հավանաբար, նա կատալոնացիներին կլքի հաջորդ ամռանը, երբ լրանա նրա պայմանագրի ժամկետը։