Դերասան Չեննինգ Տատումը փերիի կերպարով լուսանկար է հրապարակել՝ իր հեղնակային «The One and Only Sparkella» գիրքը ձեռքին։ Լուսանկարին կից նա գրել է, որ համաճարակ «պարտադրած» մեկուսացումը իր համար արդյունավետ է անցել․ նա հեքիաթների գիրք է գրել իր 7-ամյա դստեր համար։ Տատումը գրառումը եզրափակել է՝ իր գրքի ընթերցողներին շնորհակալություն հայտնելով։