Բրիտանացի երգչուհի Ադելը, ով, վերջին տվյալներով, կորցրել է մոտ 45 կգ, առաջին անգամ բիկինիով ցուցադրել է իր սլացիկ մարմինը:
Լուսանկարում երգչուհին կրում է Ճամայկայի դրոշի պրինտով բիկինի, մոխրագույն լեգինսներ: Նրա կերպարն ամբողջացրել են աքսեսուարները և յուրօրինակ սանրվածքը:
Ինստագրամում հրապարակված լուսանկարին կից Ադելը շնորհավորել է իր հայրենակիցներին «Notting Hill Carnival» փառատոնի կապակցությամբ, որն այս տարի չի կայացել կորոնավիրուսային համավարակի պատճառով: