AaRON ֆրանսիական երաժշտական նոր տեսահոլովակ է նկարահանել Ժան-Կլոդ վան Դամի մասնակցությամբ, գրում է NME-ն: Այնտեղ նա պարում է կայանատեղում և ծովի ափին:
Հոլովակը կոչվում է «Ultrarêve»։ Տեսահոլովակի ռեժիսորը դերասանի դուստրն է՝ Բիանկա վան Դամը, օպերատորը՝ որդին՝ Քրիսը։