Ռուս հաղորդավար, դերասան, երգիծաբան 44-ամյա Մաքսիմ Գալկինը Ինստագրամում իր 71-ամյա կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ նոր լուսանկար է հրապարակել` արված մեքենայի հետևի նստատեղում։
Թե ուր են մեկնել ամուսինները, նրանց երկրպագուներին այնքան էլ չի հետաքրքրում, իսկ ահա պրիմադոննայի արտաքին տեսքը, որը տարիների ընթացքում, կարծես թե, չի փոխվում, հերթական անգամ գրավել է համացանցի օգտատերերի ուշադրությունը:
«Հիանալի է, Ալչկա: Դու աղջնակի ես նման, երբ Մաքսիմի կողքին ես», «Որքան գեղեցիկ եք, խելացի և ոճային»,- գրել են զույգի երկրպագուները: