24-ամյա մոդել Անաստասիա Ռեշտովան իր 10 ամսական որդու` Ռատմիրի հետ ավելի քան մեկ ամիս վայելում էր ամառային հանգիստն առանց ամուսնու` ռեպեր Տիմատիի։

Մոդելը վերջերս է վերադարձել Մոսկվա և խոստովանել,  որ այս արձակուրդը տարբերվում էր նախորդներից:

«Առաջին անգամ ես կվերադառնամ երկար արձակուրդից ՝ առանց ինտենսիվ արեւայրուքի»,- Ինստագրամի իր էջում գրել է մոդելը և հավելել. «2020-ի ամառը հնարավորինս հարթեց այս տարվա մասին վատ տպավորությունս: Թող այս միտումը պահպանվի»:

Նշենք, որ Տիմատին այս ամառ հանգստացել է Հունաստանում` իր մոր և դստեր` Ալիսայի հետ։