Երեկ ԱՄՆ-ում ավարտվել է Հանրապետական կուսակցության համագումարը, որի ընթացքում Դոնալդ Թրամփը հաստատվել է որպես նախագահի թեկնածու սպասվող ընտրություններում։ Երեկ Սպիտակ տան դիմաց ելույթ ունեցողների շարքում էր պետության ղեկավարի 38-ամյա դուստրը՝ Իվանկա Թրամփը…
Ընդ որում, համացանցում քննարկում են ոչ այնքան Իվանկայի ելույթը, որքան ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի արձագանքը. երբ նախագահի դուստրn անցել է նրա կողքով, Մելանյաjի դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվել է՝ համացանցում բուռն արձագանք առաջացնելով։ Մելանյան նախ լայն ժպտացել է Իվանկային, սակայն հետո նրա դեմքին նկատվել են վրդովմունք, վիրավորանք ու զայրույթ։
This was so weird. #RNC2020 pic.twitter.com/YHReTl0bfT
— Dana Goldberg (@DGComedy) August 28, 2020
«Այնքան տարօրինակ էր», «Կա՞ ինչ-որ մեկը, որին Մելանյան չի ատում», «Կուզենայի տեսնել, թե ինչ դեմքով է եղել Իվանկան, որն առաջացրել է Մելանյանի այդ արձագանքը»,- կատակում են Twitter-ի հետեւորդները։
Մելանյա եւ Իվանկա Թրամփերի մրցակցության մասին «Մելանյան ու ես» հուշագրություններում գրել է Դոնալդ Թրամփի նախկին խորհրդականը՝ Սթեֆանի Ուինսթոն Ուոլքոֆը։ Նա, մասնավորապես, պատմել է, որ Մելանյան փորձել է Իվանկային խանգարել մասնակցել լավագույն ֆոտոշարքերին ամուսնու՝ 2016թ.-ի երդման ընթացքում։
Հենց այդ ժամանակ Ուինսթոն Ուոլքոֆը եւ Մելանյա Թրամփը թողարկել են այսպես կոչված «Իվանկային արգելափակելու օպերացիան»։ Նրանք հասել են նրան, որ արարողության ընթացքում փոխել են ընտանիքի դիրքն այնպես, որ Իվանկան ու Մելանյան միմյանց կողքին չկագնեն։ Ընդ որում, ըստ մեկ այլ աղբյուրի տեղեկության՝ Սպիտակ տանը դավեր է նյութում հենց Իվանկան։ Ամեն դեպքում, խորթ մոր ու դստեր հարաբերություններն, ակնհայտորեն, լարված են։