Սքարլեթ Բիրնը, որը «Հարի Փոթերում» մարմնավորել է բացսական կերպարի՝ Փենսի Պարկինսոնին, լույս աշխարհ է բերել դստերը։ Այս մասին հայտնել է նրա ամուսինը՝ Հյու Հեֆների կրտսեր որդին՝ Քուփերը։ Մայրիկն ու նորածինն իրենց լավ են զգում։
«Այսօր 17:23-ին ես ու Սթարլեթը ծնողներ դարձանք։ Մեզ համակում են շնորհակալությունը, սերն ու ուրախությունը»,- հայտնել է երջանիկ հայրիկը։
Աղջկան տվել են Բեթսի Ռոուզ անունը։ Սքարլեթն ու Քուփերը չեն թաքցրել փոքրիկի դեմքը եւ անմիջապես ցույց են տվել սոցիալական ցանցերում։ Այժմ երիտասարդ ծնողները շնորհավորանքներ են ընդունում ընկերներից ու երկրպագուներից։
Սքարլեթն ու Քուփերը միասին են արդեն հինգ տարի։ Քուփերը դերասանուհուն առաջարկություն է արել դեռ 2015թ.-ին, սակայն արարողությունը տեղի է ունեցել նախորդ տարի միայն։