Դիմահարդար Դիանա Տոնոյանը սիրելիի՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ նոր լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում զույգը մեղմ գրկախառնված է։ Դիանան դասական կերպարում է. նա սեւ, միջին երկարության զգեստ է ընտրել, որն ընդգծել է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել են գեղեցիկ շպարն ու դիմահարդարումը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Շատ գեղեցիկ զույգ, երջանիկ լինեք»։ Զույգն, ի դեպ, օգոստոսի 3-ին նշանադրվել է։