Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին պատկանող Nike Air Jordan 1 High սպորտային հազվագյուտ կոշիկները վաճառվել են Сhristie’s աճուրդում 615 հազար դոլարով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ջորդանը տվյալ մոդելը կրել է 1985-ին Իտալիայում կայացած ցուցադրական խաղի ընթացքում:
Աճուրդի տան ներկայացուցիչները հայտնել են, որ վաճառված սպորտային կոշիկները պատկանել են ամերիկյան Stadium Goods ընկերությանը:
Նյութը՝ 168.am.