Դերասանուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Էլեն Ասատրյանը հավաքել է մազերն ու նախապատվությւոն տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով, ինչին Էլենն անդրադարձել է մեկնաբանություններում. «Կարմիր շրթներկն ինձ երբեք չի գրավել ու երբ փորձել եմ այդ գույնը, մաքրել եմ վայրկյաններ անց: Այսօր այն ինձ դուր է գալիս»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Էլենը բեժ գույնի հագուստ էր կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, իսկ վառ շպարն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Դերասանուհին մեկնաբանություններում նշել էր, որ շուտով նոր ֆոտոշարք է սպասվում, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ էին արել. «Տիկնիկ»։