Գիտնականները փորձել են պարզել, թե արդյոք քանակական նորմերը կիրառելի է ինտիմ կյանքում, թե՞, ամեն դեպքում, ինտիմ հարաբերությունների հաճախականությունը պետք է զույգերի անձնական ընտրության վրա։ Պե՞տք է երբեմն դադար վերցնել, թե՞ ոչ։ Այս հարցը շատերին է անհանգստացնում՝ ներառյալ գիտնականներին: Վերջիններս, մասնավորապես, փորձել են պարզել, թե մարդիկ ինչ հաճախականությամբ սեռական հարաբերության կարիք ունեն, որպեսզի իրենց ավելի երջանիկ զգան: 2015 թվականին լույս տեսավ լայնածավալ ուսումնասիրություն «Սեռական հարաբերության հաճախականությունը կանխատեսում է երջանիկ ամուսնություն» խորագրով, որին մասնակցել էր ավելի քան 30 հազար մարդ: Պարզվել է, որ այն զույգերը, ովքեր շաբաթական առնվազն մեկ անգամ սեռական հարաբերություն են ունենում, ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ավելի հազվադեպ են լինում ինտիմ հարաբերությունների մեջ: Հետաքրքրական է, որ նրանք, ովքեր շաբաթական մեկ անգամից ավելի անգամ են սեռական հարաբերություն ունեցել, ավելի երջանիկ չէին զգում իրենց: Պարզվում է, որ նորման շաբաթական մեկ անգամն է:
Հարցը կարելի էր փակված համարել, եթե չլիներ մեկ տարի առաջ լույս տեսած մեկ այլ ուսումնասիրություն՝ «Սեքսը և երջանկության հետապնդումը»։ Ըստ դրա արդյունքների՝ պարզվում է, որ շաբաթական 2-3 անգամ ինտիմ հարաբերություն ունեցող զույգերը ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր շաբաթական մեկ անգամ են հարաբերվում։ Ըստ մասնագետների՝ նման հակասական տվյալները ցույց են տալիս, որ ինտիմ կյանքում ընդհանրապես նորմա չկա: