Լրագրող, HELLO ամսագրի նախկին գլխավոր խմբագիր, ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի նախկին կինը՝ 51-ամյա հաղորդավարուհի Սվետլանա Բոնդարչուկն ամուսնացել է դիզայներական գործակալության 46-ամյա տնօրեն, պրոդյուսեր Սերգեյ Խարչենկոյի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայի Գագարինյան ՔԿԱԳ-ում՝ հարազատների եւ մտերիմների շրջապատում, որոնց թվում ներկա են եղել նաեւ հարսնացուի լավագույն ընկերուհիներ Նադեժդա Օբոլենցեւան եւ Դինա Խաբիրովան, որոնք Instagram-ում կիսվել են հարսանիքից լուսանկարներով եւ տեսանյութերով:
.
Բոնդարչուկը, որը պսակադրվել է պատվերով կարված Edem Couture զգեստով, նույնպես լուսանկար է հրապարակել իր սիրեցյալի հետ․
«Ուռա։ Սերը կփրկի աշխարհը»,- գրել է նա Instagram-ում: Նշենք, որ Սվետլանայի նախկին ամուսին Ֆյոդոր Բոնդարչուկն ամուսնացել է 2019 թվականին դերասանուհի Պաուլինա Անդրեեւայի հետ։