Սովորաբար կինոաստղերը խնդիրներ ունեն երկրպագուների հետ, որոնք հավասարության նշան են դնում դերասանների եւ նրանց դերերի միջեւ: Դուեյն Ջոնսոնի մոտ հակառակ իրավիճակն է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում համոզել իր երկու տարեկան դստերը՝ Թիային, որ «Մոանա» մուլտֆիլմի Մաուին խոսում է իր ձայնով։
Դերասանն Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ դստեր խաղալիքների համար երգում է You're Welcome երգը, որը երգել է Մաուին: Հոլովակին կից առկա է հետեւյալ գրառումը․
«Կգա այն փառավոր օրը, երբ իմ փոքրիկ Թիան կխոստովանի, որ իր հայրիկը «Մոանայի» Մաուին է։ Այն բանից հետո, երբ նա խնդրել է «երգել իր շնիկների համար», ես լավ կանխազգացում ունեմ։ Հաջողության համար խաչում ենք մաքտները․․․ եւ ... կրկին ամուր «ոչ»: Նույնիսկ շներն են կարծում, որ դա զառանցանք է»,- գրել է Դուեյնը։
Բացի Թիայից, Ջոնսոնն ունի եւս երկու դուստր: Հայտնի չէ, թե ինչ է մտածում Մաուի մասին 4-ամյա Ժասմինը։ Իսկ ավագը՝ Սիմոն-Ալեքսանդրեն, դարձավ 19 տարեկան։ Կարելի է վստահաբար ասել, որ նրան այլեւս համոզելու կարիք չկա։