Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սիլվին վարդագույն շապի է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը ու գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Տեսնես ինչի՞ սկսեցին ստեղծել կոսմետիկա։ Չէ, ես դեմ չեմ կոսմետիկային, հակառակը՝ սիրում եմ, բայց ինձ առանց շպարի եմ սիրում։ Էդպես դեմքս ավելի թեթեւ է։ էլ ու՞մ դեմքն է շպարից ծանրանում, թե՞ միակն եմ»,- գրել է նա։