Բելառուս երգիչ Դմիտրի Կոլդունը, որը 2007թ.-ին երկիրը ներկայացրել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, մեկնաբանել է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։ Gazeta.ru-ի հետ զրույցում կատարողը խոստովանել է, որ լրջորեն անհանգստացած է երկրում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։
«Իհարկե, ես անհանգստանում եմ նրա համար, թե ինչ է կատարվում երկրում։ Ինձ համար հաճելի է չէ նման նորություններ կարդալ (բողոքների ու բախումների մասին)։ Ես հիմա Մինսկում եմ։ Հենց իմ պատուհանի տալ նման բաներ են տեղի ունեցել»,- ասել է երաժիշտը՝ հրաժարվելով մանրամասն նկարագրել քաղաքում տեղի ունեցողը։
Արտիստը հավելել է, որ չի հետեւել ընտրություններին, քանի որ «համացանցին հասանելիություն չի ունեցել»։ Կոլդունը նաեւ արձագանքել է ռուս արտիստների որոշմանը, որոնք հրաժարվել են ընտրություններից մեկ օր առաջ ելույթ ունենալ Բելառուսում։
«Ես կարծում եմ, որ երաժիշտներն ու արտիստները պետք է քաղաքականացված չլինեն։ Մարդիկ, որոնք իրենց համար այդպիսի մասնագիտություն են ընտրել, շատ չեն մտածում այդ մասին, ինչպես եւ նրանց ունկնդիրները։ Երբ նրանք համերգի են գալիս, նրանց ուղեղը հանգստանում է»,- եզրափակել է նա։