Հնդկաստանի բնակչուհին իր հուղարկավորությունից երկու շաբաթ անց պարզվել է՝ ողջ է: Այս մասին հայտնում է The Logical Indian-ը:

Հնդկական Գազիաբադ քաղաքում հուլիսի 27-ին ոստիկանությունը ճամպրուկի մեջ գտել է կնոջ դի:

Ալիգարխ քաղաքի բնակչուհին իր 24-ամյա դստերը՝ Վարիշային, ճանաչել է մահացած: Դիակը հանձնվել է մորը՝ հուղարկավորության համար:

Երկու շաբաթ անց կենդանի Վարիշան վերադարձել է քաղաք և գնացել ոստիկանություն: Պարզվել է, որ հնդկուհու ամուսին Ամիր խանը և նրա ծնողները ծեծել են աղջկան օժիտի պատճառով, և նա փախել է տնից:

Նրանք ձերբակալվել էին Վարիշային սպանելու մեղադրանքով: Նրա վերադառնալուց հետո այդ մեղադրանքը վերացել է, բայց նրանք կմնան բանտում աղջկան ծեծելու պատճառով: