Նույնիսկ հետաքրքիր կարգավիճակում գտնվելով՝ 35-ամյա Քեթի Փերին շարունակում է տեսահոլովակներ թողարկել, երգեր ձայնագրել եւ տարբեր շոուների մասնակցել։ Եվ իհարկե, երգչուհին շատ ժամանակ է անցկացնում փեսացուի՝ 43-ամյա Օռլանդո Բլումի ընկերակցությամբ։

Օրերս զույգը այցելել է կահույքի խանութ, որտեղ ընտրել է օրորոց ապագա դստեր համար, իսկ տան ճանապարհին որոշել է ձայնագրել զվարճալի տեսահոլովակ։ Քեթին կրկնել է հայտնի թիքթոքեր Մուֆասիի Challenge-ը:

«Սիրելիս, ի՞նչ օր է այսօր», - հարցնում է Օռլանդոն։ Եվ ինչ-որ մեկը պատասխանում է մեքենայի հետեւի նստատեղից. «Այսօր ուրբաթ է»։ Այդ ժամանակ Քեթին դուրս է գալիս մեքենայից եւ սկսում պարել երաժշտության ներքո՝ դանդաղ շարժվելով մեքենայի բաց դռան մոտ։