Ծնունդով լիբանանցի Ամալ Քլունին և նրա ամուսինը՝ դերասան Ջորջ Քլունին, 100 000 դոլար են նվիրաբերել Բեյրութում գործող բարեգործական հիմնադրամին, գրում է Daily Mail֊ը։ «Մենք մտահոգված են Բեյրութում պայթյունից հետո ստեղծված իրավիճակով։ Մենք հույս ունենք, որ մեր կատարած նվիրատվությամբ լավ օրինակ կարող ենք ծառայել մյուսներին»,֊ ասել են ամուսինները։