Mattel ընկերությունը հայտարարել է Barbie տիկնիկների նոր հավաքածուի մասին, որը նվիրված կլինի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Հավաքածուն կկոչվի «Ընտրական արշավ» և բաղկացած կլինի չորս տիկնիկներից, գրում է ABC News-ը:

Հավաքածուն կներառի նախագահի թեկնածուի, նախընտրական քարոզարշավի ղեկավարի, միջոցներ հավաքողի և ընտրողի:

Հավաքածուի նպատակն է «սևեռել աղջիկների ուշադրությունը հասարակական առաջնորդական ակտիվ դերերի վրա և ավելացնել նրանց հետաքրքրությունն ու ցանկությունը՝ ներգրավվելու ապագան ձևավորելու գործում»:

Նոր հավաքածուի չորս տիկնիկներից յուրաքանչյուրը տարբերվում է ազգությամբ, մաշկի և մազերի գույնով, մարմի կառուցվածքով, սանրվածքով և հագուստի ոճով: Նախագահն աֆրոամերիկացի կին է:

168.am