Երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը Twitter-ում հրապարակել է իր «Selena + Chef» խոհարարական շոուի առաջին թիզերը, որը կհեռարձակվի HBO Max հարթակում։ Կարճ հոլովակում երգչուհուն կարելի է տեսնել իր տան խոհանոցում։ Նա տեսակապով շփվում է շեֆ-խոհարարի հետ եւ հետեւում նրա հրահանգներին՝ տորթ թխելու համար։

Այն մասին, որ Սելենա Գոմեսը խոհարարական շոու է վարելու, հայտնի է դարձել մայիսին։ Փոփ աստղի խոսքով՝ իրեն դրա համար ոգեշնչել է կարանտինը. ինքնամեկուսացման ընթացքում նա սկսել է ավելի շատ պատրաստել եւ էսպերիմենտներ անել խոհանոցում։

«Selena + Chef» շոուի յուրաքանչյուր էպիզոդում Սելենա Գոմեսին տեսակապով կօգնի պրոֆեսիոնալ շեֆ-խոհարարը։ Նրանք միասին կպատմեն աշխարհի տարբեր խոհանոցների, դրանց առավել հայտնի ճաշատեսակների մասին, ինչպես նաեւ կկիսվեն պատրաստման գաղտնիքներով։  

Սպասվում է, որ «Selena + Chef»-ի HBO Max-ով կհեռարձակվի մոտակա ժամանակահատվածում։