Երգրչուհի Արմինկան կոչ է արել աղոթել Բեյրութի համար։
Վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող երգչուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններոմ գրել է. «Ով գոնե մի անգամ եղել է Բեյրութում, կհաստատի, որ այդ քաղաքը սեր է՝ ողջ կյանքի համար: Չկա աշխարհում մի քաղաք, որը նման լինի Բեյրութին՝ իր հմայքով, էներգետիկայով, իր մարդկանցով,կյանքի որակով ու, վերջապես, իր զարկերակով…
Սրտիցս արյուն է գնում, երբ տեսնում եմ, թե ինչ են արել Արեւելքի «մարգարտի» հետ: Անասելի է ցավս՝ այդչափ մարդկային անդառնալի կորուստների, խեղաթյուրված ճակատագրերի, այդչափ ապրված սարսափի համար:
Սիրտս, սերս ու աղոթքներս եմ ուղարկում Բեյրութում ապրող իմ սիրելի ընկերներին ու նրանց ընտանիքներին։ Թող Աստված օգնի իմ սիրելի քաղաքի ողջ բնակչությանը»։