Բաղադրիչներ
Դդմիկ – 500 գ
Եգիպտացորենի ալյուր – 100 գ
Ձու – 1 հատ
Ալյուր – 2 ճ/գ
Աղ – 1 պտղունց
Համեմունքներ
Պատրաստման եղանակը
Դդմիկը կտրատել 2 սմ հաստության և 10 սմ երկարության ձողիկների:
Դդմիկի ձողիկները դնել տարայի մեջ և վրան աղ ցանել:
Խառնել և 1 ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում:
Ձուն կոտրել, ավելացնել համեմունքներ:
Յուրաքանչյուր կտորը թավալել ալյուրի, այնուհետև ձվի մեջ:
Հետո դդմիկները պատել եգիպտացորենի փաթիլներով և դնել յուղաթղթով պատված տապակի վրա:
Եփել 180 աստիճան ջեռոցում 20-25 րոպե: