Բրիտանացի դերասան Ջեյսոն Այզեքսը, որը հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարում մարմնավորել է Լյուցիուս Մալֆոյի կերպարը, մի քանի տասնամյակ շարունակ կախված է եղել թմրամիջոցներից։ Դերասանի խոսքերը մեջբերել է «USA Today»-ը։
Ջեյսոնն իր ցանկությունը «սիրային ինտրիգ» է անվանել։ Արդեն 16 տարեկանում դեռահաս Ջեյսոն Այզեքսը սկսել է թմրամիջոցներ օգտագործել, իսկ նախքան այդ սիրում էր լավ խմել։ Դերասանը նշել է, որ առաջին անգամ հարբել է 12 տարեկան հասակում՝ դեբոշ սարքելով հանրային վայրում։
Երբ առավոտյան արթնացել է սարսափելի գլխացավով ու արածի համար ամոթի զզացումքով, ներքուստ ցանկություն է ունեցել կրկնել այդ փորձը։ Բրիտանացի դերասանը մինչ այժմ չի կարողանում հասականալ, թե որտեղից է այդ ձգտումը խմիչիքի, ապա նաեւ թմրամիջոցների հանդեպ։
Հիմա արդեն՝ 57 տարեկան հասակում, Ջեյսոնն առհասարակ չի դիպչում ալկոհոլային խմիքչներին, առավել եւս թմրամիջոցներին։ Նա իր մեջ ուժ է գտել հաղթահարելու սարսափելի ցանկություններն ու «պարզ բաներում պարզ երջանկություն որոնել փորձելու համար»։